Էրդողանը կոչ է արել Պուտինին հանել առևտրային բոլոր սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Ռուսաստանը հանի Թուրքիայի նկատմամբ սահմանված առևտրային բոլոր սահմանափակումները՝ հարաբերությունների վերջնական կարգավորման նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում Սոչի մեկնելուց առաջ, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ:

«Եթե մենք ցանկանում ենք 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության հասնել, ապա պետք է անհապաղ վերացնենք այդ սահմանափակումները: Մենք ցանկանում ենք, որպեսզի դա տեղի ունենա, մենք պարոն Պուտինի հետ մեծ ջանքեր ենք գործադրում առկա հարցերը լուծելու և հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը «ամենամեծ խոչընդոտն» անվանել է Ռուսաստանի կողմից սահմանած առևտրային էմբարգոն:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ձգտում է «հավասարակշռել ՌԴ-ի հետ առևտրատնտեսական համագործակցությունը»: Նա նաև հավելել է, որ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար «անհրաժեշտ է հանել նաև վիզային սահմանափակումները»:




Լրահոս