ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է ՝ «դրայվով» խոսելու փոխարեն անցնել «դրայվոտ» գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին կմեկնարկի 6-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը: Հետեւաբար նույն օրը հրաժարական կտա ՀՀ կառավարությունըմ եւ 20 օրվա ընթացքում կձեւավորվի նոր կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը:
Հիշեցնենք, որ ընդամենը 8 ամիս առաջ Կարեն Կարապետյանը եկավ գլխավորելու գործադիր մարմինը այն վստահությամբ, որ հանդիսանալու է փոփոխությունների սիմվոլ: Եկավ ու խոստովանեց՝ կախարդական փայտիկ չունի, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնի օրհասական վիճակում գտնվող մեր տնտեսությունը:

28 էջից բաղկացած ծրագրում ներառված էին գրեթե բոլոր բնագավառները, իսկ ծրագրի մասին խոսելիս հանրապետականները այն համարում էին հավակնոտ եւ պարտադրող: Ծրագրի չիրականացված դրույթներին միանգամից անդրադառնալ եւ մեկ հոդվածի շրջանակներում ներկայացնել հնարավոր չէ, ուստի ընդամենը մեկ-երկու կետ ներկայացնենք, որոնք այդպես էլ կա՛մ չիրականացան, կա՛մ էլ կիսատ մնացին:

Կառավարության ծրագրում նախատեսվել էր պետական կառավարման համակարգի օպտիմալացում: Ճիշտ է՝ նախնական շրջանում, երբ վարչապետը խնդիր ուներ հասարակության աչքին իր վարկանիշը բարձրացնելու, սկսեց որոշ ՊՈԱԿ-ներ եւ ԾԻԳ-եր կրճատել, բայց այդ գործընթացը տեւեց մինչեւ տարեվերջ. վարչապետը բավարարվեց՝ մի քանի այդպիսի կազմակերպություններ լուծարելով, մինչդեռ նախատեսվում էր լայն ընթացք տալ այդ ամենին:

 

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս