Մայիսի 9-ի և 28-ի տոնական օրերին թանգարանները բաց կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ը, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ը։

Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։




Լրահոս