Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը և երկարաձգել Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին
հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն: Հավելենք, որ մարտի 13-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ հաստատված պատժամիջոցները: Ընդհանուր առմամբ այդ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք: