Ադրբեջանական bastainfo.com-ն հայտնում է, որ հունիսի 2-ին Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բեկանելու վերաբերյալ հայցը:
Բայրամլըի փաստաբան Օքթայ Գուլալըևը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն Սաբալիի վերաքննիչ դատարանը մերժել է հայցը:
Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման: