Արմավիրի մարզպետը կարկտահարված գյուղերում է. ճշտվում է վնասի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր լարված ու պայթունավտանգ իրավիճակ է Արմավիրի մարզում, որտեղ մի  քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհը:

Նման քայլի պատճառն էլ անձրևի ու կարկուտի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման պահանջն է: Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, թե  այս պահին գտնվում է կարկտահարված գյուղերում, զրուցում է գյուղացիների հետ և փորձում հասկանալ, թե ինչ վնասներ են եղել կարկուտից հետո՝ փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու համար:




Լրահոս