Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի որակազրկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային` Արթուր Ալեքսանյանի որակազրկման դեմ բողոքարկմամբ: «Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր վրացի ըմբիշի հետ: Գոտեմարտի 5.16 վայրկյանին երկրպագուները վրդովմունք ապրեցին, ինչն, ի դեպ, տեղին էր: Երկրպագուների համար անընդունելի էր սխալ մրցավարությունը: Կողքից սկսեցին մոտենալ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզչին և հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, և քաշքշել:

Արթուրը գորգից իջել է միայն մի պահ, ինչը, սակայն, արդեն խախտում է: Չնայած նա ոչ մեկին չի դիպել, չի անպատվել, և ամեն ինչ եղել է չափի սահմաններում: Այս միջադեպն Ալեքսանյանին միայն կոգևորի ավելի լավ արդյունքների ձգտելու համար»,­- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ միջադեպի առիթով իրենք դիմել են միջազգային ֆեդերացիա. «Մեր ֆեդերացիան դիմել է UWW­-ին, որպեսզի միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչն այդ հարցին լուծում տա»,­- ասաց Բաղդադյանը:




Լրահոս