Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Այս մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում շինարարության ծավալները այս տարվա հունվար-մայիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.1 տոկոսով նվազել են:
Իսկ ահա մայիսին անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ այն նվազել է 9.3 տոկոսով: Այսինքն այս տարվա մայիսին իրականացվել է 25.7 մլն դրամի, իսկ հունվար-մայիսին` ավելի քան 78.5 մլն դրամի շինարարություն: Սակայն ուշագրավն այն է, որ այս տարվա մայիսին ապրիլի համեմատ շինարարության ծավալները 50 տոկոսով ավելացել են: Ինչը տարօրինակ է, քանի որ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ պակասել է այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութերի արտադրությունը:
Օրինակ, ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 19.7 տոկոսով: Նշենք, որ ըստ մասնագետների շինարարության ոլորտում դեռեւս 2012 թվականից է անկման դինամիկան սկսել: Նրանց համոզմամբ, պատճառը ոչ միայն Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի նվազումն է, այլեւ մարդկանց բավարար ֆինանսական միջոցներ չունենալը