Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս «Երկիր Ծիրանի» խմբակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը դուրս են գալիս խմբակցությունից: Նրանք շարունակելու են իրենց գործունեությունը որպես անկախ անդամներ:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին, որ  մանդատները վայր չեն դնի: Լրագրողների հարցին` հնարավո՞ր է, որ նրանք միանան ՀՀԿ-ին կամ «Ելք»-ին, Հայկ Պետրոսյանը պատասխանեց. «Առայժմ հնարավոր չէ, մենք լինելու ենք անկախ»:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության  ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել:




Լրահոս