Հարց քաղաքացիներից` եթե անձը մուտք է գործել ՀՀ տարածք՝ ապաստան ստանալու համար ուր կարող է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մուտք է գործել ՀՀ տարածք՝ ապաստան ստանալու համար ուր կարող է դիմել:

Եփրեմ Մխիթարյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան ստանալու համար անձը կարող է դիմել Հայաստանի հետեւյալ սահմանակետերում՝ Բավրա, Բագրատաշեն, Մեղրի, Այրում, Գոգավան, «Զվարթնոց» օդանավակայան: Եթե նա գտնվում է Հայաստանի սահմանակետում (օդանավակայանում), ապա Հայաստանում ապաստան ստանալու իր մտադրության մասին պետք է հայտնի ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակցին:
Ապաստան ստանալու նրա խնդրանքը կարող է արտահայտել բանավոր կամ գրավոր, ինչպես նաեւ ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով: Սահմանապահ ծառայության աշխատակիցը անձի ապաստանի խնդրանքը կգրանցի գրանցամատյանում եւ ՄՊԾ-ին կտեղեկացնի ապաստանի հայցի մասին: Կբացատրվի, թե ինչպես գնալ ՄՊԾ եւ ներկայացնել ապաստանի դիմում: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի դիմողի եւ ընտանիքի անդամների տեղափոխումը ՀՀ սահմանակետից ՄՊԾ-ի նստավայր:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ապաստան ստանալու մասին քաղաքացու դիմումում անհրաժեշտ է նշել այն հանգամանքները, որոնք պատճառ են հանդիսացել վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը լքելու համար:




Լրահոս