29.06.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին` ժ. 1000 -ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28) տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ուղղված սիրիահայերի ինտեգրմանը:

***

Հունիսի 29-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբում  բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը, հանրային լողափերի բացմանն ընդառաջ` կխոսի Սևանա լճում գործող հանրային լողափերի, նոր հանրային լողափերի ստեղծման գործընթացների շարունակականության մասին:

***

Հունիսի 29-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ բնապահպանների մասնակցությամբ։

Թեման՝ «Կառավարության նախաձեռնության հետևանքով Սևանա լիճը նորից հայտնվել է սպառնալիքի տակ»

Բանախոսներն են. Ինգա Զարաֆյան- «ԷլոԼուր» բնապահպանական-տեղեկատվական ՀԿ նախագահ, Լուսինե Թասլակյան- ջրային կառավարման ոլորտի մասնագետ

***

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորորած պատվիրակությունը:

Հունիսի 29-ին ժամը 12-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարները, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Տեղի կունենան լիագումար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ և B2B հանդիպումներ:

Շնորհանդեսներով կներկայացվեն Հայաստանի և Վրաստանի գործարար և ներդրումային միջավայրը:




Լրահոս