Հայտնել էինք, որ այսօր առավոտյան Շտապօգնության մեքենա է ժամանել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ներսես Պողոսյանի կինը` Լիա Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բժիշկները եկել են Ժիրայր Սէֆիլյանի գործով ամբաստանյալներից մեկի համար, սակայն նա չի կարողացել պարզել, թե ում:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ կրկին շտապօգնության մեքենա է եկել դատարան, ամբաստանյալներից Սասունիկի վիճակն է վատացել:
Նշենք, որ մյուս ամբաստանյալների վիճակի մասին հարազատները դեռևս ոչ մի տեղեկություն չունեն: