Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետևանքով մահացել է 8 մարդ: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս»-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաալիքին:
Հայտնի է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասնում է 12-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ վարորդը ինքնապայթեցման միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Դամասկոսի կենտրոնում: