![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/06f3dd9d488906f6babcae8ef2b527f2.jpg)
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարյաին ոստիկանների հետ ուղարկեցին ոստիկանություն սթափության զննության:
Մանրամասները` այստեղ