Նոր պատգամավորները դժգոհում են ԱԺ վարչություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ԱԺ նոր պատգամավորները դժգոհում են Ազգային ժողովի վարչություններից: Նշենք, որ խորհրդարանում գործում է 9 վարչություն, սակայն, պատգամավորների խոսքով, դրանցից ոչ մեկ իրեն վերապահված գործառույթները չի կատարում:

«Ժողովուրդ»-ը պատգամավորներից դժգոհություն ստացավ այն մասին, որ հատկապես արտերկրին առնչվող հարցերը, որոնք հստակ ժամկետներ են ենթադրում, վարչությունների աշխատակիցների անփությության պատճառով բաց են թողնվում: Ու շատ հաճախ պատգամավորներն իրենք են ստիպված կատարում վարչությունների աշխատակիցների պարտականությունները:




Լրահոս