ArmLur.am-ի թղթակիցը հայտնել էր, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեկին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ամբաստանյալի անունը, սակայն, գաղտնի էին պահում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վատացել է ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի ինքնազգացողությունը:
Պարզեցինք` նա նշնակված դեղորայքը չի ընդունել: Արդյունքում` ի վիճակի չի եղել մնալ նիստերի դահլիճում: