ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Գալստյանը կնշանակվի Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ:
Իսկ ահա Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ կնշանակվի ԱԱԾ սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանը: Ըստ ԱԱԾ-ի`նախագծի նպատակն է ապահովել ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծումը եւ սահմանային միջադեպերի կարգավորումը: Այս ամենի արդյունքում ակնկալվում է, որ սահմանային միջադեպերի կարգավորման գործընթացը կդյուրացվի: