Թռիչքից և վայրէջքից առաջ բորդուղեկցորդուհիներն ուղևորներին զգուշացնում են անջատել բջջայինները կամ դնել ավիառեժիմի վրա: Սակայն ոչ բոլորն են դա անում` այդպես էլ չհասկանալով, թե իրենց հեռախոսն ինչ վնաս կարող է հասցնել այդ մեծ ինքնաթիռներին:
Ավիառեժիմի դեպքում անջատվում են ֆայլերի փոխանակման բոլոր տարբերակները ( (Wi-Fi, GSM, Bluetooth և այլն): Եթե այն չանջատվի, ապա եկող ազդանշանները կարող են խանգարել ինքնաթիռի սարքավորումների աշխատանքին: Եթե ձեր հեռախոսն այդպիսի ռեժիմ չունի, ապա պարզապես անջատեք այն:
Ինչպես հայտնի է` թռիչքն ու վայրէջքն ամենակարևոր պահերն են, որոնց ժամանակ օդաչուները պետք է իրենց քայլերը կանոնակարգեն այլ կենտրոնների հետ: Այդ ամենը կատարվում է կապի միջոցով: Ձեր հեռախոսից եկող ազդանշանները կարող են խնդիրներ առաջացնել, և օդաչուները կարող են չլսել իրար:
Պետք է հարգել ուրիշների աշխատանքն ու ավելորդ խնդիրներ չստեղծել օդաչուների համար: Չէ՞ որ ավիառեժիմ դարձնելու համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ: