«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:
Օրենսդիր մարմնի անդամի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլեւ երկու բաժնեմասերից ստացված գումարներն են: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի դրամական միջոցները եղել են 30 մլն դրամ:
Պատգամավորի եկամուտը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պատգամավոր դառնալը 460 000 դրամ է:
Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը, Հրանտ Մադաթյանը մասնավոր սեկտորում է գործունեություն ծավալել: 1984-1985 թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986-ին՝ փոխտնօրեն, 1986-87-ին՝ Սեւանի եւ Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-91 թթ՝ Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-95-ին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004-ին՝ «Սեւան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն:
1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ. Սեւանի շրջխորհրդի դեպուտատ: 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է թիվ 23 ընտրատարածքից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: