Մենք բոլորս սիրում ենք ֆիլմեր դիտել կինոթատրոններում: Սակայն շատ բաներ կինոթատրոններում մեզ համար տարօրինակ են: Օրինակ այն, որ ադի-բուդին վաղուց արդեն գրեթե տոմսին հավասար արժեք ունի:
AdMe.ru-ն որոշել է պարզել, թե ինչ են թաքցնում հանդիսատեսից կինոթատրոնների աշխատակիցները:
Ադի-բուդիի գինն անհիմն բարձր է
Հանդիսատեսի համար նախատեսված սննդի արժեքն այնքան բարձր է, որ ավելի լավ է գնալ ռեստորան, քան որևէ բան գնել կինոթատրոնում: Ավելի մատչելի լինելու համար ավելի լավ է այն գնեք սովորական խանութից:
Կինոթատրոնի աշխատակիցների համար ավելի հեշտ կլինի մաքրել աղբը, եթե այն դնեք աթոռի վրա, այլ ոչ թե նրա տակ
Իհարկե, ավելի լավ է անձամբ աղբը թափել և հեռանալ սրահից, սակայն եթե չեք ցանկանում դա անել, ապա ավելի լավ է այն դնել աթոռին, այլ ոչ թե նրա տակ:
Կինոթատորոնում աղմուկի ձայնը կարող է վնաս լինել ձեզ համար
Չնայած որ ձայնի բարձրացման ստանդարտ գոյություն ունի, սակայն առանձին կինոթատրոններ այն կարգավորում են իրենց ցանկությամբ: Օրինակ, ձեր առողջության համար ավելի լավ է մարտաֆիլմեր դիտելու քիչ այցելեք:
Ֆիլմերի միջև ընկած կարճ ժամանակահատվածում ոչ միշտ է հաջողվում իդեալական մաքրություն ապահովել
Դուք նկատե՞լ եք, որ սրահների հատակը կպչուն և կեղտոտ է լինում, չնայած նրան, որ ընդմիջման ժամանակ այն մաքրվել է: Պատճառն այն է, որ կարճ դադարների ժամանակ աշխատակիցները չեն հասցնում լվանալ հատակը:
Ինչու է ադի-բուդին համեղ բուրում
Կա մի քանի հանգամանք, որոնց պատճառով չենք կարողանում դիմանալ ադի-բուդիի համեղ հոտին: Առաջին հերթին, կինոթատրոնի աշխատակիցներն ունեն իրենց գաղտնիքները, որոնք օգնում են անկրկնելի բույր ստանալ:
Գոնե շաբաթը մեկ անգամ աշխատակիցները ստիպված են լինում դահլիճից հեռացնել սիրահար զույգի:
Նրանք, ովքեր սիրում են ողջագուրվել, համբուրվել և ամաչեցնել մյուսներին, պետք է իմանան, որ շատ կինոսրահներում առկա են տեսախցիկներ, որոնց օգնությամբ հետևում են մարդկանց, ընդ որում, ապա նաև հեռացնում դահլիճից:
Ադի-բուդին ոչ միշտ են թարմ վաճառում
Կինոթատրոնների շատ աշխատակիցներ խոստովանում են, որ ադի-բուդիի ամենագլխավոր առավելությունն այն է, որ մի քանի օր անց չի փչանում: Եթե այն երեկոյան չի վաճառվել, ապա դրանք պահվում են և վաճառվում հաջորդ օրը: