«Տոյոտա Լենդ կրաուզեր»` 1.6 մլն դրամով. ՊԵԿ-ը մեքենաներ է աճուրդի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել պետական եկամուտների կոմիտեի ավտոմեքենաները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել թվով 16 հատ ավտոմեքենա, որոնք հիմնականում խորհրդային եւ հին տարեթվի արտադրության են: Օրինակ, ՊԵԿ-ը վաճառում է 2008 թվականի արտադրության թվով 14 հատ «Վազ 21» ավտոմեքենաներ, որոնք բոլորն էլ ենթակա են նորոգման: Բացի այս, ՊԵԿ-ը աճուրդի է հանել նաեւ մեկ հատ 2008 թվականի արտադրության «Գազ 3102», որը նույնպես ենթակա է նորոգման, եւ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող, 2006 թվականի արտադրության «Տոյոտա Լենդ Կրաուզեր»:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգտագործված եւ նորոգման ենթակա ավտոմեքենաների աճուրդը կկայանա օգոստոսի 10-ին, երբ «Տոյոտա Լենդ կրաուզեր»-ի մեկնարկային գինը կկազմի 1.6 մլն դրամ, «Գազ 3102»-ինը`400 հազար դրամ: «Վազ 21»-երի գները սկսվում է 160 հազար դրամից մինչեւ 480 հազար դրամ: Օրինակ կա «Վազ 21», որը վաճառվում է և 280 հազար դրամով և 200 հազար դրամով, և 400 հազար դրամով: Ի դեպ, եթե օգոստոսի 10-ին այս ավտոմեքենաների աճուրդը չկայանա, ապա այն տեղի կունենա օգոստոսի 25-ին, երբ վաճառքի հանված ավտոմեքենաների գները էլ ավելի կէժանանան: Ահա, թե ինչպես է ՊԵԿ-ը ծառայողական ավտոմեքենաների կրճատման քողի տակ ազատվում հին ժեշտերից:




Լրահոս