Ով է փախուստի դիմած կալանավորը և ինչում է մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Մարտունու քաղաքի ՁՊՎ-ից կալանավոր Ահարոն Անտոնյանը դիմել է փախուստի: ArmLur.am-ը պարզեց, թե ինչում է մեղադրվում կալանավորը:

Այսպես, նա 2016 թվականի փետրվարի 17-ին իր «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Էմմանուել Մելքոնյանի հետ Երևանից գնացել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում գտնվող, նույն գյուղի բնակիչ Արամ Մանուկյանին պատկանող «Էմմա Մանուկյան» ԱՁ-ի շինություն հանդիսացող խանութի մոտ, որտեղ գաղտնի հափշտակել է խոշոր չափերով՝ 1.155.000 դրամ արժողության ծխախոտներ՝ «Դավիդով» տեսակի 35 տուփ 21 000 դրամ արժողության «Կենտ» տեսակի 35 տուփ 19 250 դրամ արժողության, «Մալբորո» տեսակի 45 տուփ 24 750 դրամ արժողության, «Էլ դե» տեսակի 23 տուփ 6 900 դրամ արժողության, «Պառլամենտ» տեսակի 27 տուփ 21 600 դրամ արժողության, «Էլ եմ» տեսակի 35 տուփ 12 500 դրամ արժողության, «Բոնդ» տեսակի 27 տուփ 8 650 դրամ արժողության, «Արմենիա» և «Արենի» տեսակների 6 շիշ, «Վերնաշեն» տեսակի 4 շիշ, «Կագոռ» տեսակի 7 շիշ ընդհանուր 33 200 ՀՀ դրամ արժողության, յուղեր, մաստակներ,  կոնֆետներ ընդհանուր 61 500 ՀՀ դրամ արժողության, սուրճ 30 000 ՀՀ դրամ արժողության, կոնյակներ 22 շիշ 104 000 ՀՀ դրամ արժողության,  իսկ խանութում գտնվող դրամարկղից՝ 110 000 ՀՀ դրամ գումար, որոնք տեղավորել է Ահարոն Անտոնյանի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում ու սրահում, և դրանք տեղափոխել են Գավառ քաղաք:

Այնուհետև Ահարոն Անտոնյանը Գավառ քաղաքի բնակիչ Վաչիկ Գևորգի Մնացականյանի հետ դրանք նույն ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաք, որտեղ 310000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Սուսաննա Վանիկի Դավթյանին:
Այսինքն Ահարոն Ռաֆիկի Անտոնյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:




Լրահոս