Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որին Ուկրաինայի իշխանությունները զրկել են քաղաքացիությունից, ասել է, որ իր՝ Կիև վերադառնալու դեպքում, նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարվի:
ria.ru-ի հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն այժմ ԱՄՆ-ում է, բայց մտադիր է ուրբաթ Ուկրաինա վերադառնալ: Մինչդեռ քաղաքական գործչի փաստաբանն ասել է, որ տեղեկություն չունի Սաակաշվիլիի գտնվելու վայրի վերաբերյալ: