Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը բուժզննում կանցնի ՊՍԺ տեղափոխության համար: «L՛Equipe»-ը գրում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Փարիզում հաջորդ շաբաթվա վերջում, իսկ օգոստոսի 7-ին էլ բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի:
Տեղեկատվություն էր տարածվել, որ հարձակվողը, ՊՍԺ տեղափոխության դեպքում, պայմանագիր կկնքի «Qatar Sports Investments»-ի հետ, որը ղեկավարում է ֆրանսիական ակումբը: Պայմանագրի համաձայն, բրազիլացին կդառնա Աշխարհի 2022 թվականի առաջնության դեսպանը Քաթարում և 5 տարում 300 մլն եվրո կվաստակի (տարեկան 60 մլն եվրո):