ՀՀ կառավարությունը առաջիկայում կլուծարի առողջապահության ենթակայության տակ գտնվող «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» եւ «Հատուկ պոլիկլինիկա» ընկերությունները: Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ լուծարման արդյունքում նախատեսվում է խնայել մոտ 150 մլն դրամի չափով գումար:
Ի դեպ, նշենք, որ «Օշական վերականգնողական կենտրոն» ընկերությունը զբաղվում է հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնությամբ: Իսկ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սպասարկում է Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 60 հազար ուսանողներին: Ստացվում է, որ կառավարության այս քայլից հետո շուրջ 60 հազար ուսանողները եւ հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք անվճար, պետպատվերի հիմունքներով բուժսպասարկում էին ստանում, նոր խնդիրների առաջ են կանգնելու: Հուսանք՝ նախարար Ալթունյանը նախապես ծրագրավորել է խնդրի լուծումը:
Մանրամասները՝ տեսանյութում: