«Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանից:
Լցակայաններից մեկում խոչընդոտել են նրա աշխատանքը, վնասել ավտոմեքենան, որով նա մեկնել էր նկարահանումների:
Այս պահին Նարինե Ղալեչյանը ցուցմունք է տալիս Սևանի ոստիկանությունում: