Կիպրոսի Լառնակա քաղաքում Բարսելոնայից ժամանած 38-ամյա տղամարդու են ձերբակալել՝ անձնագրի կեղծման կասկածանքով:
Cyprus Mail-ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրին, հաղորդում է, որ հայկական անձնագիրը, որը նա ներկայացրել էր 2016-ի հունիսի 26-ից, գրանցած է եղել գողացված կամ կորցրած անձնագրերի ցանկում:
Տղամարդը պնդում է, որ ինքը Իսպանիայի մշտական բնակիչ է և Իսպանիայի իշխանությունների կողմից ստացված Եվրոպայում կեցության իրավունքի փաստաթուղթ է ներկայացրել, որը վավերական է մինչև 2024 թվականը:
Տղամարդու խոսքով՝ նույն անունով հայկական անձնագիրը, որի ժամկետը սպառվել է 2017-ի հունիսին և որը հայտնաբերվել է իր մոտ, գողացված է եղել, սակայն այն գտնվել և իրեն է վերադարձվել:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը կապ է հաստատել Ինտերպոլի հայաստանյան գրասենյակի հետ՝ պարզաբանելու համար անձնագրի մասին տեղեկությունները: Տղամարդուն թույլ են տվել ժամանավորապես մուտք գործել երկիր, որտեղ նա ընտանիքի հետ եկել էր հանգստանալու:
Հայաստանից ուրբաթ ստացված տեղեկության համաձայն՝ անձնագիրը, որը նշված է եղել կնոջ անունով, գողացված է և դրա մասին հայտնել են 2017-ի հունիսին: