Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել: Նրա խոսքով՝ դա կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին:
«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի Մաքսային Միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այն համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի», – նշել է նա:
Նա հավելել է, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին: Իսկ ինչ է այդ ամենի հետեւանքով սպասվում Հայաստանին, եւ ինչ է ենթադրում այդ համաձայնագիրը:
ArmLur.am-ը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցում խոսել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մտադրության, համաձայնագրի ենթատեքստի մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան