ՖՈՏՈ. Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Ստեփանակերտում երգել է «Իմ Արցախը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատությունների վերջին` հիմնական ակորդը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կայացել է տոնական համերգ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»։

Տոնական համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական համույթներ, անհատ կատարողներ` ՀՀ-ից, ԱՀ-ից և արտերկրից: Համերգին հանդես է եկել նաև ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, իսկ նրա «Իմ Արցախ» երգի պրեմիերան ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:

Համերգն ավարտվել է ավանդական դարձած շքեղ հրավառությամբ:




Լրահոս