Որ բուժհաստատություններն անվճար կսպասարկեն սոցիալական փաթեթի շահառուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։

Այսպես, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան բժշկական ծառայություններն առանց հերթագրումների եւ խոչընդոտների ստանալու նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Ստացվում է, որ շահառուն ինքն է որոշելու, թե իր գումարը որտեղ է փոխանցվելու։ Այսուհետ բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին եւ որակին կհետեւեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլեւ ապահովագրական ընկերությունները։ Սոցիալական փաթեթի շահառուներին անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկն այստեղ:




Լրահոս