Հարց քաղաքացիներից` ի՞նչ է իրենից ներկայացնում ժառանգությունը, և ինչպե՞ս է այն փոխանցվում հասցեատիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժառանգությունը: Ինչպե՞ս է այն փոխանցվում հասցեատիրոջը:

Մարգարիտա Եղիազարյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների եւ պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից եւ այլ դրամական միջոցներից: Հայաստանում ժառանգությունն անցնում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ժառանգության եւ իրավունքների հետ մեկտեղ ժառանգորդները ստանում են նաեւ պարտականություններ՝ ժառանգության պահման եւ պարտքային պատասխանատվությունների վերաբերյալ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ժՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգության ձեւակերպման համար պետք է դիմել նոտարական գրասենյակ ժառանգության ընդունման մասին եւ նոտարի մոտ ձեւակերպել ժառանգության ընդունման մասին դիմումը:




Լրահոս