Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից:
Նշենք, որ ասմունքողը լրատվամիջոցներին պատմել էր, որ տեխզննման կտրոնը չթարմացնելու համար ՃՈ տեսուչները կանգնեցրել են իր մեքենան՝ հաշվի չառնելով մեքենայում գտնվող 1-ամյա երեխային:
Աղմկահարույց միջադեպի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ:
«Ես այսօր ներկայացրել եմ անօրեն երկրի դեմքը: Մարդիկ սովից կոտորվում են, ֆինանս չունեն, աշխատատեղեր չկան: Եթե ժողովուրդն ավել-պակաս բաներ է համարում, ապա այդ ժողովուրդը թող նայի մեր երկրի ղեկավարությանը: Եթե պետավտոտեսուչն իր որդու, ընկերոջ երեխայի, փեսայի, խնամի, բարեկամի տուգանի, որ տեխզննման կտրոնը չի անցել, ես կխոնարհվեմ իրենց առջեւ, եւ կթողնեմ, որ արաձանագրություն կազմեն»,- ասաց նա:
Լիանա Զուրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում ժողովուրդին խորհուրդ տվեց հանդարտվել:
«Իրենք ինձ հունից հանում են, այդքան բան, չէ՞ որ ես սկզբում հանգիստ եմ, ասում եմ շնորհակալություն, կթարմացնեմ: Իմ երեխայի լացը մոնտաժ են արել, շատ խոսքեր մոնտաժ են արել, էտ խի՞ նյութի մեջ չեն գրել, որ ասում եմ, թե Ձեզ ի՞նչ մայր է լույս աշխարհ բերել: Խի՞ չեն ասում, որ ասել եմ Սաշիկ եմ հարստացնում, Դուք էլ եք ինձանից փող կորզում, ասմունքող միայնակ մայր եմ: Խի՞ էդ բաները չեն արել: Ես չեմ վախենում Սաշիկից, ես ոչ մեկից վախ չունեմ, միայն իմ Աստծուց եմ երկյուղում»:
Լիդա Եղիազարյան