ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ եթե անձը դուրս է եկել քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվի, ապա նա կարո՞ղ է գրանցվել կադրերի երկարաժամկետ ռեզերվում: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով եւ ի՞նչ ժամկետում:
Նելլի Պողոսյան (33 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ նշված անձը քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա առավելագույն ժամկետը լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Խորհուրդ` ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, լրացնում է նաեւ անձնական թերթիկ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում` ստալանով նոր գրանցման թերթիկ: