Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: Հանձնաժողովը պահանջել է ուսումնասիրել բացահայտման մեջ ներգրավված լիտվացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կազմակերպված հանցավորության եւ կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից հրապարակված տվյալները բացահայտել են Ադրբեջանի կողմից փողերի լվացման գաղտնի սխեման: Դրա արդյունքում խոշոր գումարներ են փոխանցվել ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին՝ ԵԽԽՎ-ից մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ: