Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը որպես դրամաշնորհ կհատկացվի 6.7 մլրդ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջեւ առաջիկայում նախատեսվում է ստորագրել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիրը:
Իսկ տրամադրվելիք դրամաշնորհը օգտագործվելու է Շիրակ, Լոռի, Սյունիք մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման ֆինանսավորման նպատակով: Այս նախագծի իրականացման նպատակով ՃՄՀԳ-ն ԱԻՆ-ին կտրամադրի 1 մլրդ 540 մլն ճապոնական իենի չափով դրամաշնորհ: Հաշվի առնելով վերջին հրդեհները՝ հուսանք, որ ստացվող դրամաշնորհը կծառայի իր նպատակին, եւ մեր փրկարարները ստիպված չեն լինի հնադարյան մեթոդներով պայքարել հրդեհի դեմ: