«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Զորավար Վարդան, Բաղդասարյան, Խանջյան, Խաչատրյան, Սպանդարյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Մշեցի փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: