Ինչ է կատարվում Շիրակի պետական համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում կրքերը կարծես թե հանդարտվել են: Համենայնդեպս մի որոշ ժամանակ դասադուլները չեն շարունակվի, մինչեւ պարզ կլինի՝ կկատարվե՞ն տրված խոստումները, թե՞ ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այցելել է համալսարան, հանդիպել թե՛ իրենց, թե՛ ուսանողական կազմին եւ ռեկտոր Սահակ Մինասյանին պահանջներ ներկայացրել: «Նախարարը պահանջել է, որ ռեկտորը փոխի ուսումնական պլանն ու ՄՕԳ-երով զեղչերի համակարգը:

Բացի այդ՝ նախարարի հրամանով ԲՈՒՀ-ում ստուգումներ կլինեն», – նշեց Համբարյանը՝ հավելելով, որ նախարարին անօրինականությունների բազմաթիվ փաստեր են ներկայացրել, այդ թվում՝ ռեկտորի կողմից կոռուպցիոն դրսեւորումների մասին:

Համբարյանին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Սահակ Մինասյանը որոշել է առկա եւ հեռակա ուսուցումների փոխարեն ինտեգրված ուսուցում ներառել, եւ այդքանից հետո նույնիսկ, Համբարյանի խոսքով, նախարարն ասել է՝ խորը խնդիրներ չկան: Համբարյանը հավելեց, թե սպասում են ստուգումների արդյունքներին եւ տրված խոստումների կատարմանը, որից հետո կմտածեն իրենց հետագա քայլերի մասին:




Լրահոս