ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում բնապահպանական եւ բնօգտագործման վճարը:
Արսեն Թեւոսյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաեւ տարբեր որակի բնական պաշարներ օգտագործողների համար տնտեսավարման հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ պաշարների օգտագործման դիմաց նույն օրենքին համապատասխան պետական բյուջե վճարվող վճարն է:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վճարումներն ուշացնելու համար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0.2 տոկոսի չափով: