Հարց քաղաքացիներից` ի՞նչ է իրենից ներկայացնում կոշտ գրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձն ունի բնակելի տարածք (բնակելի տուն, բնակարան), նա իրավունք ունի՞ շարունակելու տվյալ տարածքի անհատույց օգտագործման իրավունքը այն դեպքում, երբ դա հանդիսանում է գրավի առարկա, որի վրա բռնագանձում է տարածվել: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում կոշտ գրավը, ո՞րն է այն:

Նարինե Մխոյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):

Միաժամանակ հայտնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընդհանուր, համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է գրավի առարկա լինել միայն բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Սակայն ընդհանուր բաժնային սեփականության դեպքում սեփականատիրոջ կողմից իր բաժինը գրավ դնելը չի պահանջում մյուս սեփականատերերի համաձայնությունը:




Լրահոս