Նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով Ն.Տիգրանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Մանուկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից ArmLur.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.10-ին, Մանուկ Գ.-ն թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում 16-ամյա քաղաքացուհու պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է քննություն: