2018 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը տրամադրելու է 80.1 մլրդ դրամ: Այդ գումարը շուրջ 5.8 մլրդ դրամով պակաս 2017 թվականի ցուցանիշից: Այս մասին ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի: «Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ», – նշեց Հակոբ Հակոբյանը։
2018 թվականի բյուջեով առողջապահության նախարարությանը բժշկական սարքավորումների ձեռք բերման համար ընդհամենը 10 մլն դրամ է տրամադրվել, ինչը շատ քիչ է: Այս մասին քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգանավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Կյուրեղյանը նաև հավելեց, որ ավելի լավ կլիներ բավարար միջոցներ տրամադրել և հոսպիտալներին ու բուժկետերին տեխնիկայով ապահովել, ինչը թույլ կտար կանխարգելիչ գործողություններ կատարել: