Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրական հատուցում ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ապահովագրական հատուցում ստանալու համար ո՞ւմ պետք է դիմեմ եւ ինչպե՞ս:

Դավիթ Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապահովագրական հատուցում ստանալու համար պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որեւէ մեկի Ապահովադիր չհանդիսացող վարորդ-տուժողը իրավունք ունի դիմելու տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողներից ցանկացածին՝ տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Բյուրոյին: Իսկ եթե տուժողը հանդիսանում է նաեւ Ապահովադիր, նա պետք է հատուցման համար դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը:

Եթե տուժողն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ:

Եթե տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժողի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում տուժողի նկատմամբ, ապա վերջինիս համաձայնության առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը իրավունք ունի համապատասխան պարտավորության գումարը հաշվանցել տվյալ տուժողին վճարվելիք ապահովագրական հատուցման գումարից:




Լրահոս