ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և հուշարձանների վերականգման գործընթացում ներգրավված պատասխանատուների հետ պատմամշակութային հուշարձան համարվող Գոշավանք վանական համալիրի տարածք է այցելել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը։
Տեղում ծանոթանալով հուշարձանի գլխավոր՝ Ս.Աստվածածին եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքներին և վանական համալիրի պահպանության խնդիրներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանին հանձնարարել է մարզային կառույցների, մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների միջոցով ստեղծել երիտասարդ կամավորների խմբեր, ովքեր հատուկ եղանակով կմաքրեն և կհեռացնեն հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը` պահպանելով հուշարձանի
անխաթարությունը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի լրատվության բաժին