Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շարունակում է քննարկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
Այս անգամ նա մեկնաբանել է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործողությունները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` ԱՊՈԵԼ-ի հետ խաղում (6:0), որտեղ նա դուբլի հեղինակ է դարձել.
«Նա վերադարձել է»,- գրել է Լինեկերը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Լինեկերը բացմիցս քննադատել և նույնիսկ ծաղրել է «Ռեալի» հարձակվողին` կարծիք հայտնելով, որ Բենզեման չափազանց գերագնահատված ֆուտբոլիստ է: