Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական վճարային տարածքը կարող է կազմավորվել մինչեւ 2019 թվականի վերջը: Այս մասին հայտարարել Է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմիլեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի երկրների ազգային վճարային համակարգերի եւ
ազգային բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման արդյունքները, հայտնել Է Վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը:
«Յուրաքանչյուր երկրում կան կարգավորման, օրենսդրության, մշակույթի իրենց առանձնահատկությունները, եւ մյուս վճարային համակարգերի հետ ինտեգրացման շրջանակներում ինչ-որ հարցեր մենք ստիպված կլինենք աշխատանքային հանդիպման մասնակիցների հետ լուծել նորից: Բայց մենք պլանավորում ենք ԵԱՏՄ-ի երկրների միասնական վճարային տարածքի կազմավորումն ավարտել մինչեւ 2019 թվականի վերջը»,- ասել Է Կոմիլեւը: Իր հերթին Ռուսաստանի բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան հանդիպման արդյունքների վերաբերյալ նշել Է, որ դրա մասնակիցներն արդեն բազմակողմ համաձայնագիր են պատրաստել ԵԱՏՄ-ի վճարային համակարգերի գործունեության հսկման եւ դիտարկման բնագավառում: Նա նաեւ հույս Է հայտնել, որ այդ փաստաթուղթը կստորագրվի 2018 թվականի առաջին կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: