ՖՈՏՈ. Dalma Garden Mall-ում բացվեց ֆրանսիական Lacoste ապրանքանիշի խանութ-սրահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26–ին մեծ շուքով վերաբացվեց ֆրանսիական հանրահայտ Lacoste ապրանքանիշի խանութ-սրահը նոր հասցեով՝ Dalma Garden Mall-ում: Բացման տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԱՊՀ տարածաշրջանում Lacoste–ի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակոլինն ու մի շարք հայտնի հյուրեր, ինչպես նաև ապրանքանիշի սիրահարները: Միջոցառումն սկսվեց գեղեցիկ շոու-ներկայացմամբ:

«Ավելի քան մեկ տասնամյակ Lacoste խանութ-սրահը ներկայացել է հայ սպառողին իր նրբաճաշակ մոդելներով՝ ընդգծելով շատերի անհատականությունը: Բրենդի նոր կոնցեպտին և ժամանակի թելադրանքին համաձայն խանութ սրահները տեղափոխվում են առևտրի և ժամանցի համար նախատեսված հատուկ վայրեր, դրանով իսկ էլ ավելի հարմարավետ լինելով սպառողին: Հանդիսանալով տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ մենք ևս անմասն չմնացինք այս ամենից և առաջին խանութ–սրահը բացեցինք Dalma Garden Mall-ում, որին կհաջորդեն նաև մյուս խանութ–սրահները: Այսօր նորաձև, որակյալ և հարմարավետ հագուստը դարձել է տարրական պահանջ, ինչպես նաև ուշադրության կենտրոնում լինելու հնարավորություն, դրանով իսկ դառնալով ժամանակակից հասարակության անհերքելի մի մասնիկը: Lacoste ապրանքանիշի ընտրությունն էլ մեզ համար պատահական չէր: Շուրջ 84 տարվա պատմություն ունեցող, արդեն իսկ շատերի համար ընտանեկան բրենդ համարվող այս ապրանքանիշը հնարավորություն է տալիս ժամանակակից մարդուն ոչ միայն լինել ուշադրության կենտրոնում և վայելել Ֆրանսիայի շունչը՝ այլ նաև գնահատել որակյալն ու հարմարավետը: Կարծում եմ կգնահատեք ֆրանսիական նորաձևությունը, չէ որ շատերս Ֆրանսիա ասելով հասկանում ենք հենց նորաձևություն»,- նշեց Հայաստանում Lacoste ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:

Lacoste-ի նորաբաց խանութ սրահում ներկայացված են սպորտայինից մինչև դասական, նաև մանկական հագուստ, կոշիկ ու աքսեսուարներ: Տեսականի ողջ ընտանիքի համար, որը թարմացվելու է յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ անգամ:

Բացման հանդիսավոր արարողությունը` բրենդի տարբերանշանը հանդիսացող կոկորդիլոսի պատկերով ժապավենի կտրելը վերապահված էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ու Հայաստանում ֆրանսիական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցչին: Դեսպանը շրջեց խանութ–սրահով, ծանոթացավ տեսականուն ու կիսվեց տպավորություններով:

«Lacoste-ը շատ լավ ապրանքանիշ է: Հիմնվել է 1933 թվականին ֆրանսիացի հայտնի թենիսիստ Ռենե Լակոստի կողմից: Lacoste արդեն նշանակում է որակ՝ ֆրանսիական ձևով: Շատ ուրախ եմ, որ հայտնի բրենդը վերաբացվում է Հայաստանում, այս խանութ–սրահը շատ գեղեցիկ է»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

ֆրանսիական հանրահայտ հագուստի բրենդն ունի ներկայացուցչություններ աշխարհի տարբեր երկրներում:

«Lacoste-ը ունի 1200 խանութ–սրահներ տարբեր երկրներում և Հայաստանում բացվեց շատ գեղեցիկ խանութ–սրահ, հետո կբացենք ևս մեկը: Մեր հիմնական նպատակն է ապրանքանիշը զարգացնել և դարձնել ամենից հայտնի բրենդը Հայաստանում»,-ասաց ԱՊՀ տարածաշրջանում Lacoste ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Մուրադ Ակոլինը:

Հատուկ մոդելներ ալիգատորի դաջվածքներով, մեծ զեղչեր, անակնկալներ, նվերներ, լավ երաժշտություն և հյուրասիրություն. այս ամենը Lacoste-ի վերաբացման տոնական միջոցառման ընթացքում էր, որն ավարտվեց խաղարկությամբ: Վիճակահանությամբ ընտրված հաջողակ կտրոնների տերերը ստացան տարատեսակ նվերներ ու խրախուսական մրցանակներ, իսկ ամենահաջողակ կտրոնի տերն արժանացավ 100,000 դրամ արժողությամբ մրցանակի: Անակնկալները Lacoste-ի հաճախորդների համար լինելու են շարունակական:

 




Լրահոս