Արցախում թմրամիջոցների շրջանառության դեպքերը հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում թմրամիջոցների շրջանառության դեպքերի աճի տենդենց չկա, որն առաջին հերթին պայմանավորված է հասարակության հոգեկերտվածքով, երկրորդ՝ հանրապետության ողջ իրավապահ կառույցների, հատկապես այդ ուղղությամբ իրականացվող նպատակային աշխատանքների արդյունքներով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը: Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 27 անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 34-ի դիմաց:

«Այս ուղղությամբ 2018 թվականին ԶԼՄ-ներով շարունակվելու են իրակա-նացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցադեպերի լուսաբա-նումը և համապատասխան հոդվածների հրապարակ-ման ապահովումը, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքում «Կանեփ-կակաչ» լայնածավալ հա-կաթմրամիջոցայի կանխար-գելիչ միջոցառումներ: Թմրամիջոցների և թմրամո-լության հետ կապված բոլոր հանցադեպերն լուսաբան-վում է նաև ԱՀ ոստիկանու-թյան «02» հաղորդաշարով՝ նպատակ ունենալով համընդհանուր պարսավանքի միջոցով հասարակության անդամներին հնարավորինս զերծ պահել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից: Այս նպատակով նախապատրաստվում է նաև պատրաստել վերլուծական սյուժեներ, որտեղ ավելի մանրամասն կներկայացվի թմրամոլության օգտագործման դեպքում անձի առողջության վրա թե ֆիզիկական և թե հոգեբանական հնարավոր հետևանքները»,-նշել է Ֆ. Հարությունյանը:

Խոսելով «Կանեփ-կակաչ» լայնածավալ հակաթմրամիջոցային կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետն ասել է, որ այն տարեկան իրականացվում է 2 անգամ, և նպատակ է հետապնդում հայտնաբերել ոչ միայն ապօրինի աճեցված, այլև վայրի աճած թմրամիջոց պարունակող բուսատեսակները, որոնք օրենքով սահմանված կարգով ոչնչացվում են՝ այրելու միջոցով:




Լրահոս