ՖՈՏՈ. Հայտնիներ, ովքեր կեղծամ են կրում և թաքցնում իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնիներն ունեն դիմահարդարների և դիետոլոգների ծառայություններից օգտվելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն նրանք ունենում են կնճիռներ, ցելյուլիտ, մաշկի թերություններ: Նրանք այդ ամենը ձգտում են հանրությունից թաքցնել լավ արված դիմահարդարման կամ բրենդային հագուստի միջոցով:

Արհեստականորեն երկարացված վարսերը ևս նորաձև են: Սակայն հայտնիներ կան, որոնք նույնիսկ դրանից չեն օգտվում, այլ միանգամից կեղծամ են կրում: Ընդ որում, արհեստական վարսերը նրանք որպես բնական են ներկայացնում:

Ռիզ Ուիզերսփուն

Բնականից դերասանուհին բարակ եւ հազվադեպ հանդիպող վարսեր ունի: Հավաքված վարսերի դեպքում դա չի զգացվում: Սակայն, երբ պետք է արձակել վարսերը, պետք է ինչ-որ բան մտածել՝ դրանց արժանի տեսք հաղորդելու համար:

Գվեն Ստեֆանի

Ստեֆանին շեկացնում է իր մազերն ամբողջ կյանքի ընթացքում: Եվ դա վատ է անդրադառնում մազերի վրա: Սովորական կյանքում նա հավաքում է վարսերը, իսկ միջոցառումների ներկայանալիս՝ կեղծամ կրում:

Լեդի Գագա

Երգչուհին էպատաժ սիրում է: Նա կարող է փոխել երկարությունը և վարսերի գույնը շաբաթվա մեջ մի քանի անգամ: Եվ բնական է, որ նա դրա համար չի օգտագործում բնական վարսեր:

Նիկի Մինաժ

Նրա լոքոնները հաճախ բազմագույն են լինում: Որպեսզի այդ փորձարկումներն իր վարսերի վրա չանի, նա կեղծամ է օգտագործում:

Բրիթնի Սփիրս

Երբ Սփիրսը ճաղատացավ, դրանից հետո նրա վարսերը սկսեցին ավելի «լավ» աճել: Այդ հնարքը լավ անդրադարձավ արտաքինի վրա: Սակայն մինչ այդ նա կեղծամ էր օգտագործում և նույնիսկ բեմում կորցնում դրանք:

Միկի Ռուրկ

80-ականների սեքս-սիմվոլն արդեն նախկինը չէ: Դեմքը նա փչացրել է պլաստիկ վիրահատությունների պատճառով, իսկ վարսերը սկսեցին ինքնուրույն թափվել:

Նաոմի Քեմբլ

Սուպերմոդելը գրեթե 50 տարեկան է: Նա մինչ այժմ լավ մարզավիճակում է և նույնիսկ ցուցադրությունների է մասնակցում: Սակայն մշտական ծանրաբեռնվածությունը վատ է անդրադարձել վարսերի վրա և դրանք թաքցնելն անհնար է:

Սիարա

R’n’B-ի թագուհին ևս վարսերի խնդիր ունի: Որպեսզի փայլի բեմի վրա, նա կեղծամներ է օգտագործում:

Բեյոնսե

Նշվում է, որ նա օգտագործում է բնական վարսերից կազմված կեղծամներ, որոնք ամրացնում են վարսերը: Նա դա օգտագործում է նաեւ  առօրյա կյանքում:

Թայրա Բենկս

Նա չէր ամաչել իր խնդիրների մասին բարձրաձայնելուց: Սակայն փաստը մնում է փաստ. նրա սանրվածքն արհեստական է:

Լինդսի Լոհան

Ոչ առողջ ապրելակերպը հանգեցրել է վատ հետևանքների: .

Քրիստինա Ագիլերա

Շիկահերի կերպարի պատճառով նա վնասեց բնական մազերը և ստիպված է կեղծամ կրել:

Ռիհաննա

Նա կարող  է լինել և սևահեր, և կարմրահեր: Իսկ այդ ամենին օգնում է կեղծամը:




Լրահոս