ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Փոխնախարարը խոսեց ոչ միայն համաձայնագրի, այլև ՀՀ-ԵՄ տնտեսական-առևտրային համագործակցության մասին՝ ներկայացնելով նախ ներկա պատկերը:
Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանն այժմ ունի գործող միակողմանիորեն տրված GSP+ համակարգը, որը պրեֆերենցիալ առևտրային ռեժիմ է և որից աշխարհում օգտվում է 9 երկիր:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: