Դիլիջանում բնակարանային գողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները կարողացել են բացահայտել նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձե փողոցում տեղի ունեցած բնակարանային գողության դեպքը: Բնակարանային գողը պատռել էր վերը նշված հասցեի բնակարանի պատուհանի պոլիեթիլենային թաղանթը, մուտք էր գործել բնակարան եւ այնտեղից գողացել 3 ոսկե մատանի, ոսկե շղթա եւ խաչ, ատամների ոսկե լիցքեր:

Ոստիկանները բացահայտել են, որ նշված բնակարանային գողությունը կատարել է Դիլիջանի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված մի երիտասարդ: Վերջինս ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1.1-ին մասով:




Լրահոս